Տարոն Մարգարյանն ընտրատեղամաս է մտել ու քվեարկել անհերթ (լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ Երևանի 177 միջնակարգ դպրոցում իր քվեարկությունը կատարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը ընտրության էր եկել իր մայրիկի հետ և քվեարկության մտավ առանց հերթի:
Քվեարկությունից հետո Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ընտրությունները Հայաստանի համար լինելու են «կայունության ընտրություններ»:
Ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը, տվյալ ընտրատեղամասում մեծ հերթեր էին, ընտրատեղամասի դուռը փակ էր, մարդկանց մի մասը սպասում էր դրսում, մի մասը` ներսում: Իսկ երբ քվեարկության է եկել քաղաքապետը, դռները բացվել են և նա անհերթ մտել ու քվեարկել է:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքն ընդգրկում է Ավան վարչական շրջանը, որտեղ առաջադրված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Ստյոպա Սաֆարյանը` «Ժառանգությունից» և Գայանե Առուստամյանը` «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից։









