Այն թիմը, որը երկնիշ տնտեսական աճը է ապահովել, կարող է երկրում ապահովել փոփոխություններ. Տիգրան Սարգսյան
Երևանի Լևոն Շանթի անվան դպրոցում տեղակայված 10/21 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան հարցին, թե ինչ կարծիք ունի «Մեդիամաքսին» երկրորդ նախագահի տված հարցազրույցի մասին, ասաց՝ կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին գործած թիմը կարող է երկրում ապահովել փոփոխություններ:
«Ես համաձայն եմ Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների հետ, որ մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Եվ այն թիմը, որը ապահովել է մեր երկրի անվտանգությունը և երկնիշ տնտեսական աճը, ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի այսօր մեր երկրում ապահովի փոփոխություններ»,- ասաց վարչապետը:









