Ընտրակաշառքի դեպքերը չեն կանխարգելվում. Վանաձոր ՀՔԱ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ ընտրակաշառքի դեպքերը չեն կանխարգելվում։
2012 թ. ԱԺ ընտրությունների նախորդող օրը՝ մայիսի 5-ին, և քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ:
Կազմակերպության աշխատակիցները արագ արձագանքել են քաղաքացիների զանգերին:
Այն պահին, երբ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր կազմակերպիչները և հավաքված անձինք հեռացել են տարածքից:
Տվյալ գործընթացները կանխելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից որևէ միջոցառում չի ձեռնարկվել:
Կազմակերպությունը ընտրակաշառքի ահազանգեր ստանում է նաև հանրապետության այլ մարզերից:









