6/18 ընտրատեղամասում մի կինը սրտի կաթված է ստացել և մահացել

18:52 • 06.05.12

Թիվ 6/18 ընտրական տեղամասում 80-անց մի կին սրտի կաթված է ստացել, այնուհետ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կամ հիվանդանոցում մահացել է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Շահինյանը:

 

Նրա խոսքով, կինը սխալ տեղամաս էր եկել և նստել էր հանգստանալու:

 

«Ես առաջինը տեսա, որ ընկավ, գրկեցի, բարձրացրի, երևի ժամը 13-ի կամ 14-ի կողմերն էր», -ասաց Շահինյանը:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ շտապ օգնության աշխատակիցներն ասել են, որ կինը կաթված է ստացել: Իսկ մահվան մասին հանձնաժողովի նախագահին տեղեկացրել են կնոջ շենքի հարևանները:

 

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի կոմունիստական կուսակցության վստահված անձանցից մեկը, ով նույնպես այդ ընտրատարածքի բնակիչ էր, կնոջ տարիքը եղել է՝ մոտ 80 անց: