Մայիսի 8-ին ՀԱԿ-ը կանցկացնի իր հետընտրական առաջին հանրահավաքը

12:26 • 07.05.12

Մայիսի 8-ին «Ազատության» հրապարակում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը կանցկացնի իր հետընտրական առաջին հանրահավաքը:


Հիշեցնենք, որ նախորդ՝ մայիսի 3-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ «այդ օրը մենք կամփոփենք ընտրությունների արդյունքները և կորոշենք մեր հետագա անելիքները»։