Բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը

16:13 • 07.05.12

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը և մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը, (ժամը 18:00-ն) ընկած ժամանակահատվածում:


ԳԹ կենտրոնը հիշեցնում է, որ դիմորդը կարող է հայտագրել ՀՀ մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտությունները:


ՀՀ պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար եւ վճարովի տեղերի, վարձաչափերին կարելի է ծանոթանալ ԳԹԿ-ի կայքում՝ www.atc.am.