Իրանը Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, որտեղ հայերն ու մուսուլմաններն ապրում են խաղաղ. Արամ Ա (լուսանկարներ)

16:00 • 07.05.12

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառն այսօր ժամանել է Թեհրան, հայտնում է IRNA գործակալությունը: Կաթողիկոսն օդանավակայանից մեկնել է Ս. Սարգիս եկեղեցի և Ազգային Առաջնորդարան:


Սուրբ Սարգիս եկեղեցում Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանում միակ երկիրն է, որը գոյատևում է արդարության սկզբունքներով: Արամ Ա-ի խոսքով` հենց այդ պատճառով են իրանական հողում հարյուրավոր տարիներ խաղաղ ապրում հայերն ու մուսուլմանները:


Կաթողիկոսն Իրանում է գտնվում Իսլամական կապերի ու մշակույթի կազմակերպության հրավերով` միջկրոնական բանավեճերի 5-րդ փուլին մասնակցության նպատակով: Արամ Ա-ն այցի ընթացքում կլինի նաև իմամ Հոմեյնիի դամբարանում ու հանդիպումներ կունենա կրոնական գործիչների հետ:


Լուսանկարները` hyeli.net-ի