Ադրբեջանում գրանցված երկրաշարժը ՀՀ տարածքում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում նախնական տվյալներով` Ադրբեջանի Զակատալա քաղաքից 27 կմ արևելք, տեղի է ունեցել մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
ՀՀ տարածքում ցնցումներն զգացվել են 3-4 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սևան, Վանաձոր, Արտաշատ, Իջևան, Երևան քաղաքներում:









