Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայության հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նա կարևորել է այդ իրադարձությունը՝ այն համարելով յուրատեսակ մի պատգամ, որն իր մեջ կրում է չափազանց մեծ պատասխանատվություն, պարտքի զգացում և աշխատանքին անմնացորդ նվիրվածություն:
Երկրի ղեկավարը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին և նշել, որ փրկարար ծառայությունը համարվում է մեր հանրապետության գլխավոր օղակներից մեկը, որի գործառույթները բավականին լայն են և պահանջված երկրի ու ժողովրդի համար:
Արարողությանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:









