Իրար են բախվել «գոլդ համարներով» «Բենթլին» և «Ֆորդ Մուստանգը»
Այսօր՝ մայիսի 7-ին ժամը 14.30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ Սայաթ–Նովա պողոտայի թիվ 43 էլ–սյան դիմաց իրար են բախվել «Բենթլի» մակնիշի 01 TՍ 001 համարանիշի և «Ֆորդ Մուստանգ» մակնիշի 24 VՈ 444 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները՝ Գագիկ Դավթյանի գլխավորոությամբ։ Շամշյանի տեղեկություններով «Բենթլին վարել է» Երևանի Դավիթաշեն թաղամասի բնակիչ 34-ամյա Հակոբ Բելիցյանը, իսկ «Ֆորդ Մուստանգը»՝ Երևանի Շիրակի փողոցի բնակիչ 31-ամյա Արթուր Դալլաքյանը։
Շամշյանը հայտնում է, որ երբ ինքը հասել է վթարի վայր, մեքենաներն արդեն տեղափոխած են եղել, իսկ վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը վթարի վայր է ժամանել 1 ժամ ուշացումով։ Իսկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դժվարությամբ էին նշված ճանապարհահատվածում կարգավորում երթևեկությունը, քանի որ առաջանում էր խցանում։ Նշված ապահովագրական ընկերության ներկայացուցիչն է եղել «Ինգո Արմենիան»։ Դեպքի վայրում հավաքվածները նույնիսկ Գագիկ Շամշյանին կես կատակ–կես լուրջ ասել են, որ եթե նման շքեղ մեքենաների համար է ԱՊՊԱ–ն ուշանում, ապա սովորական մեքենաների համար։
Իրար են բախվել «Բենթլի» մակնիշի 01 TՍ 001 համարանիշի և «Ֆորդ Մուստանգ» մակնիշի 24 VՈ 444 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։










