12/07 ընտրատեղամասում առաջատարը ԲՀԿ-ն է

01:26 • 07.05.12

Քիչ առաջ Շենգավիթի թիվ 12/07 ընտրական տեղամասում ավարտվեց ձայների նախնական հաշվարկը, և ՀՀԿ–ի նկատմամբ 2 ձայնի տարբերությամբ հաղթանակաը տարավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նշված ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 384 ձայն, «Ժառանգություն» 108 ձայն, ՀԱԿ–ը՝ 135 ձայն, ՀՅԴ–ն՝ 66 ձայն, ՕԵԿ–ը՝ 49 ձայն, ՀՀԿ-ն՝ 382 ձայն, ՀԿԿ-ն՝10 ձայն, «Միավորված Հայեր»–ը՝ 4 ձայն, «Դեմոկրատական կուսակցություն»–ը՝ 5 ձայն: Անվավեր է ճանաչվել 53 քվաթերթիկ, և 30 չհասմանված նմուշ:

 

Քիչ անց նույն ընտրական տեղամասում կսկսվի մեծամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրության հաշվարկը: Հիշեցնենք, որ նույն ընտրական տեղամասում պատգամավորի թեկնածուներ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են Լևոն Խաչատրյանը ԲՀԿ-ից, Անահիտ Բախշյանը «Ժառանգությունից», Տիգրան Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ից, Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ից, Ռոբերտ Մասումյանը ՕԵԿ-ից, և անկուսակցական Գոհար Վեզիրյանը:

 

Նշենք, որ երեկ կայացավ ՀՀ 5-րդ գումարման ԱԺ ընտրությունները, իսկ այժմ կատարվում են ընտրությունների նախնական հաշվարկները: