Բռնցքամարտիկն իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտի ժամանակ ռինգում մահացել է
Նորզելանդացի բռնցքամարտիկ 29-ամյա Վիլման Ռոդրիգես Գոմեսն իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտի ժամանակ ռինգում մահացել է, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
61.2կգ քաշային կարգում հանդես եկող Գոմեսի մրցակիցը եղել է ևս մեկ դեբյուտանտ` Կարի Տեգեին:
Հենց առաջին մրցափուլում Գոմեսը կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և մահացել է:
Մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Նշվում է, որ մինչ պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելը` Գոմեսը հանդես է եկել կիկբոքսինգի մրցույթներում:









