6-ամյա տղային հեռացրել են դպրոցից համադասարանցուն սեքսուալ բնույթի արտահայտության համար

18:41 • 07.05.12

ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում 6-ամյա Դավոնթ Միդոուսը հեռացվել է դպրոցից այն բանից հետո, երբ մի քանի անգամ իր դասընկերուհուն ասել է սեքսուալ լինելու մասին, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

 

Դպրոցի տնօրինությունը հեռացրել է երեխային` «աշակերտներին սեքսուալ բնույթի առաջարկություններ անելու և անհանգստացնելու պատճառով»:

 

Մասնավորապես` դպրոցի տնօրինությունը հավաստել է, որ 6-ամյա տղան մի քանի անգամ մոտեցել է իր համադսարանցուն և ասել. «Ես սեքսուալ եմ և դա լավ գիտեմ» արտահայտությունը:

 

Ինչպես նշել է երեխայի մայրը` իրականում Միդոուսը որևէ հոգեկան կամ տարօրինակ այլ հիվանդությամբ չի տառապում: Պարզապես` նա մի քանի անգամ դիտել է ամերիկյան էլեկտրո-փոփ LMFAO խմբի հերթական «Ես սեքսուալ եմ և դա լավ գիտեմ» տեսահոլովակը:

 

Այդուհանդերձ, դպրոցի տնօրինությունը չի ընդունել պատճառաբանությունը, շեշտելով, որ փոքրիկի ծնողները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց երեխային: