Ամերիկացին այրվել է վիրահատության ժամանակ
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Lincoln հիվանդանոցի գլխավոր վիաբույժ Ջեյ Յելոնի անզգուշության պատճառով հիվանդը այրվել է վիրահատության ընթացքում, հաղորդում է Associated Press-ը:
Յելոնը տրախեոտոմիա կիրառելու ժամանակ կայծեր առաձակող էլեկտրական դանակը թույլատրվածից շատ է մոտեցրել թթվածնի մատակակարումն ապահովող սարքին, ինչի հետևանքով կրակ է բռնկվել:
Անգիտակից վիճակում գտնվող հիվանդը` 52-ամյա Էնրիկե Ռուիզը, 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել պարանոցի և կրծքավանդակի հատվածներում:
Սակայն Յելոնը, ով պատասխանատու է պատահարի համար, հրաժարվել է ընդունել իր մեղքը`նշելով, որ այդ այրվածքներն աննշան են և որևէ վտանգ չեն ներկայացնում:









