ԲՀԿ-ն կտրուկ հայտարարություններ դեռ չի անի. քաղաքագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կտրուկ հայտարարություններ չի անի և կփորձի, գոնե, կարճ ժամանակահատվածում պահպանել ինտրիգը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
«Կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում ԲՀԿ-ն կտրուկ հայտարարություններ չի անի` ոչ ձախ, ոչ աջ, և կփորձի, գոնե, կարճ ժամանակահատվածում պահպանել ինտրիգը և իր վերջնական կողմնորոշումը չի դրսևորի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետը հիշեցրեց, որ համաձայն հուշագրի, կոալիցիոն ուժերը 2013թ. նախագահական ընտրություններում կսատարեն գործող նախագահին:
«Այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստանը» դուրս չի եկել կոլաիցիոն հուշագրից, որտեղ հստակ նշված է, որ Բարգավաճ Հայաստանը և մնացած կոալիցիոն ուժերը 2013-ին սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս պահի դրությամբ դեռ գործում է (կոալիցիան) և ընտրությունների ամփոփումից հետո պետք է ստեղծվի կոալիցիա, կամ չի ստեղծվի, քանի որ, ըստ ԿԸՀ-ի արդյունքների, ՀՀԿ–ն մեծամասնություն է կազմելու խորհրդարանում»:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, քաղաքական ուժերը դեռ հստակ չեն հայտարարել նախագահական ընտրություններում իրենց մասնակցության մասին, սակայն նրա խոսքով.«Այդ հարցում հստակ ասելիք ունի Հանրապետական կուսակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումն այս հարցում՝ դեռ պարզ չէ»։
«Մենք ունենք մի քանի լիդերներ, որոնք երկար ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում են, բայց ոչ բոլորն են հայտարարել նախագահական ընտրապայքարին իրենց մասնակցության մասին: Հանրապետական կուսակցությունն ունի հստակ ասելիք՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Արդյո՞ք, այդ հարցում կունենա ասելիք «Բարգավաճ Հայաստանը», ցույց կտա ժամանակը»,- նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Վերջինս նկատեց, որ ԲՀԿ-ն մինչ այս պահը հստակ իր դիրքորոշումը չի ներկայացրել նախագահական ընտրությունների մասին, բայց ԱԺ ընտրությունների արդյունքները ցույց են տալ, որ.«ԲՀԿ-ն ունի որոշակի կշիռ հանրության մեջ»,- եզրափակեց քաղաքագետը:









