ՀԱԿ-ից և «Ժառանգությունից» ոմանք, գուցե, չվերցնեն իրենց մանդատները. քաղաքագետ

11:55 • 07.05.12

Ըստ Ռազմավարական և ազգային հետազոտական հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանի, ընդդիմադիր ուժերից, մասնավորապես «Հայ ազգային կոնգրես» դաշինքից և «Ժառանգություն» կուսակցությունից հնարավոր է, որ ընտրված որոշ թեկնածուներ չվերցնեն իրենց մանդատները:

 

«Հնարավոր է նոր պառակտումներ, այս ամենը շատ սպասելի է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սոցկայքերից և անհատական շփումների արդյունքում կարող է ասել, որ ընդդիմադիր ուժերից երկուսը չեն վերցնի իրենց մանդատները։

 

«ՀԱԿ-ից և «ժառանգությունից» հակված են մանդատներ չվերցնելու և ավելի ռադիկալ պայքար մղելու և նոր շարժում ձևավորելու»,- ավելացրեց նա:

 

Էդգար Վարդանյանը նաև նշեց, որ թեև ընդդիմադիր ուժերի ներսում կա ժողովրդավարություն, սակայն որոշումների կայացման ընթացքում կուսակցության առաջնորդը մեծ դերակատարություն ունի և որոշիչ ձայնը նրանն է:

 

Եթե ընդդիմադիր ուժերը չհրաժարվեն իրենց մանդատներից, քաղաքագետի կարծիքով, դա կլինի դրական` խորհրդարանում բազմակարծության ապահովման առումով: