«էքզիթ փոլ»-ի արդյունքները ճնշում էին առաջացնում. Բորիս Նավասարդյան

14:42 • 07.05.12

Հայաստանում մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Gallup International Association-ի իրանացրած «էքզիթ փոլ»-ի մեխանիզմն այնքան էլ լավ չի աշխատել և դրանք ավելի շատ ճնշում են առաջացրել մարդկանց վրա, քանի որ շատերը վախեցել են պատասխանել հարցմանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:


Ըստ Նավասարդյանի՝ Հայաստանում դեռ վաղ է նման տեխնոլոգիաներ կիրառելը:


«Ճիշտ չէր այն փաստը, որ այդ արդյունքները ժամերով մնում էին մի քանի հեռուսաընկերությունների կադրերում, իսկ դա նշանակում է, որ մեծ նշանակություն էր տրվում դրան: Շնորհակալություն եմ հայտնում այն հեռուստալաիքներին, որոնք «էքզիթ փոլ»-ի արդյունքներ չեն տվել»,- ասաց Բորիս Նավասարդյանը:


Հիշեցնենք, որ «էքզիթ փոլ»-ի արդյունքների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ընտրողների 43.3 տոկոս ձայները, ԲՀԿ-ն` 29.3 տոկոս, ՀԱԿ-ը` 6.4 տոկոս, «Ժառանգություն» կուսակցությունը` 6,5 տոկոս, ՕԵԿ-ը` 6.2 տոկոս, ՀՅԴ-ն` 5.2, ՀԿԿ-ն` 2.2 տոկոս, ՀԴԿ-ն` 0.6 տոկոս, «Միավորված հայեր» կուսակցությունը` 0.4 տոկոս:


«էքզիթ փոլ»-ի իրականացվել է հանրապետության 131 ընտրատեղամասերում և հարցվել է 20000 մարդ: Հարցումից հրաժարվողների թիվը կազմել է 40 տոկոս: