Աֆղանստանում ջրհեղեղի զոհ է դարձել 22 մարդ

15:26 • 07.05.12

Աֆղանստանում առնվազն 22 մարդ զոհվել է, ևս 80-ը անհետ կորել են երկրի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Աղետից առավել շատ տուժել են Սարի-Պուլ մարզի գյուղերը, որոնցից մեկի բնակիչներն այդ պահին հարսանեկան արարողություն են կազմակերպած եղել:

 

Դեպքի վայրում փրկարարաորոնողական աշխատանքներ են տարվում: