Բրազիլիայում գետեր են վարարել. 74 հազ ընտանիք տարհանվել է

11:31 • 07.05.12

Բրազիլիայի խոշորագույն Ամազոնաս նահանգում մի քանի գետ դուրս են եկել ափերից, ինչի հետևանքով ավելի քան 74 հազ ընտանիք տարհանվել է, տեղեկացնում է vz.ru կայքը:

 

Աղետի պատճառը չդադարող անձրևներն են: Նահանգի 32 քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարված: Որոշ տեղերում Ամազոն գետի բարձրությունը հասել է 9 մետրի: Տեղական իշխանությունները օգնություն են խնդրել դաշնային կառավարությունից:

 

Նշվում է, որ առավել տուժել է Բենջամին Կոնստանտ քաղաքը, որտեղից շուրջ 9 հազ մարդ է տարհանվել: Տեղի իշխանություններն արդեն հայտարարել են, որ աղետից տուժած յուրաքանչյուր ընտանիք 200 դոլարի օգնություն կստանա: