Ընդդիմադիր ՀԱԿ-ը հաղթահարել է 7 %-ի շեմը և ներկայացված կլինի նորընտիր Ազգային ժողովում
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 1873 ընտրատեղամասերի արդյունքները, և ընտրությունների նախնական տվյալներն արդեն իսկ ուրվագծում են նոր խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածության հետևյալ պատկերը:
Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը հաղթահարել է 7 %-ի շեմը և ներկայացված կլինի նորընտիր Ազգային ժողովում, 10.30–ի դրությամբ ՀԱԿ-ը ունի ձայների 7,06 %:
Առաջատարը՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն է՝ 44,07 %-ով, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 30,31 %-ով: Երրորդում տեղում՝ ՀԱԿ-ն է՝ 7,06 %-ով:
Հինգ տոկոսի շեմը հաղթահարել են «Ժառանգություն»՝ 5,77 %, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 5,68 , «Օրինաց երկիր»՝ 5,47 % կուսակցությունները:
Նոր ձևավորվելիք խորհրդարանում, ներկայացված չեն լինի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 1,06%, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 0,37% և «Միավորված հայեր» կուսակցությունը՝ 0,21%:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակվում է դեռ 109 ընտրատեղամասի արդյունքների մշակումը:









