21-ամյա հնդիկին դատարանը թույլատրել է փոխել սեռը

18:59 • 07.05.12

Հնդկական Մումբաի քաղաքի դատարանը թույլատրել է 21-ամյա Բհիդան Բհարուան` իր ընտանիքին դեմ գնալ ու սեռափոխության վիրահատության ենթարկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Դատավորի խոսքով` հնդկական օրենքները չեն արգելում չափահաս քաղաքացիներին նման վիրահատությունների ենթարկվել: Բհարուան որոշ ժամանակ առաջ նույնիսկ փախել է տնից` վիրահատության նպատակով, սակայն նրա ընտանիքն ամեն կերպ խոչընդոտել է նրան:

 

Կին դառնալ ցանկացող երիտասարդի հայրը հայտարարել է, որ իր զավակին երջանկություն է ցանկանում, սակայն չի կարող նման ստորացման արժանանալ շրջապատի աչքերում: