Իրանում մահապատժի է ենթարկվել 9 թմրավաճառ

11:41 • 07.05.12

Իրանում այսօր առավոտյան կախաղան է բարձրացվել 9 թմրավաճառ: Իրանական FarsNews գործակալության հաղորդմամբ` նրանք մեղադրվում էին թմրանյութերով լի 3 բեռնարկղ ասիական երկրներից մեկն ուղարկելու փորձի մեջ :

 

Բեռնարկղերը հայտնաբերվել են Բենդեր Աբաս նավահանգստում` նավերից մեկում: