Իռլանդիայում հոգևորականները կաթոլիկությունը բարեփոխելու կոչ են արել
Իռլանդական հոգևորականների խումբը Կաթոլիկ եկեղեցում արմատական բարեփոխումներ իրականացնելու կոչ է արել, որոնք անհրաժեշտ են եկեղեցում, բազմաթիվ սեքս սկանդալների ալիքից հետո վերականգնման համար: Հաղորդում է BBC-ն:
Կաթոլիկ հոգևորականների ասոցիացիան, որը ներկայում Իռլանդիայի հոգևորականների մոտ 25%-ին է ներկայացնում, հանդիպում է անցկացրել երկրի մայրաքաղաք Դուբլինում:
Հանդիպման ընթացքում խումբը հայտարարել է, որ եկեղեցին կարող է վերականգնել հասարակական վստահությունը, եթե հիմնարար փոփոխությունների խիզախություն ունենա:
Վատիկանը պետք է չեղյալ հայտարարի հոգևորականների համար պարտադիր կուսակրոնությունը, ինչպես նաև կանանց ձեռնադրություն թույլատրի, կարծում են ասոցիացիայում:









