Ուկրաինական բանտից դուրս եկած տղամարդը նույն օրը սպանել է իր կողակցին
Ուկրաինայի բանտերից մեկից մայիսի 6-ին ազատ արձակված 48-ամյա տղամարդը սպանություն է գործել հենց նույն օրը, հայտնում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համաձայն` ազատության մեջ հայտնված տղամարդը որոշել է հանդիպել իր 29-ամյա կողակից կնոջ հետ: Հանդիպմանը կինն իր նոր ընկերոջ հետ է եկել, ինչը զայրացրել է նախկին դատապարտյալին: Նա դանակով հարվածել է կնոջ որովային ու փախուստի դիմել: Սակայն իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրան:
Նա խոստովանել է իր մեղքը:









