Սպանվել է Ալ-Կաիդայի ամենափնտրվող հրամանատարներից մեկը
Եմենում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության օդային հարվածի արդյունքում սպանվել է «Ալ-Կաիդա» խմբավորման ամենաազդեցիկ հրամանատարներից մեկը՝ Ֆահդ Մոհամմեդ Ահմեդ ալ-Կուսոն, ով ընդգրկված էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում:
Տեղի պաշտոնյաները հաստատել են, որ 37-ամյա ալ-Կուսոն սպանվել է հրթիռային հարձակման ընթացքում երկրի Շավբա հարավային նահանգում: ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ օդային հարվածը հասցրել է անօդաչու սարքը:
Եմենի ռազմական ուժերը հայտնել են, որ հրթիռը հարվածել է ալ-Կուսոյին, երբ վերջինս դուրս էր գալիս մեքենայից «Ալ-Կաիդայի» մեկ այլ հրամանատարի հետ:
Հիշեցնենք, որ ալ-Կուսոն ամենափնտրվող ահաբեկիչներից մեկն էր, նրա մասին որևէ տեղեկություն հայտնելու դիմաց առաջարկվում էր 5 մլն դոլար:
Պետք է շեշտել, որ ԱՄՆ-ը նման գործողություն Եմենի տարածքում նախկինում երբեք չի իրականացրել. Ներկայում երկու երկրների միջև այս ոլորտում սերտ համագործակցություն է հաստատվել:









