Մալաթիա-Սեբաստիա 7/26 ընտրատեղամասում հաղթում է ՀՀԿ-ն

01:48 • 07.05.12

Մալաթիա-Սեբաստիա 7/26 ընտրատեղամասում ավարտվեց համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների հաշվարկը. այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը՝ ընտրատարածքից:


Ամենից շատ քվեներ ստացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 396 ձայն, ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ՝ 205 ընտրող, «Ժառանգության» օգտին` 132, «Հայ ազգային կոնգրեսի»-ն ձայն են տվել 146 քաղաքացի։
Հայ հեղափոխական կուսակցության օգտին քվեարկել է 57 ընտրող, «Օրինաց երկիր»-ին՝ 60, Կոմկուսին՝ 18, Դեմկուսին՝ 7, «Միավորված հայեր»-ին՝ 3 ընտրող։


Նշենք, որ 7/26 ընտրատեղամասում 1845 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 1061 ընտրող:
Ի դեպ, հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչները, չնայած հաղթանակին՝ գոհ չեն արդյունքներից: Ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀԱԿ վստահված անձը գոհ է արդյունքից և նկատում է, որ իրենք այս տեղամասում այդքան ձայն ստացան Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ինչին համամիտ էր ՀՀԿ վստահված անձը:


Հանձնաժողովն այս պահին անցավ արդեն մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկների հաշվարկին: Մնացած ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկը դեռ շարունակվում է։