Թուրքական հարսանիքը զանգվածային թունավորմամբ է ավարտվել. 500 տուժած

15:41 • 07.05.12

Ստամբուլի Մալթեփե շրջանում երեկ հարսանիքի ժամանակ սննդից թունավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 500 մարդ: Նրանց մեծ մասը երեխաներ են:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը, հարսանիքի ընթացքում օգտագործված սնունդը պատրաստված է եղել հատուկ այդ նպատակով հրավիրված խոհարարի կողմից: Սակայն հարսանիքի ընթացքում մոտ 500 մարդու մոտ սրտխառնոց և գլխապտույտ է սկսվել և նրանք դիմել հիվանդանոց:

 

Նրանք տեղեկացրել են, որ տոնական ճաշը պատրաստված է եղել հավից, փլավից և թանից: