Ամենաարտասովոր ատրճանակների թոփ-12-ը (լուսանկարներ)

00:43 • 07.05.12

Ժամանակակից անհանգիստ աշխարհում նույնիսկ ամենահարուստ մարդու կյանքն ավտանգ չի կարող լինել: Իհարկե, կարելի է թիկնապահների մեծ բանակով շրջելը, սակայն հաճախ ավելի արդյունավետ է լինում երբ մարդը հույսն իր վրա է դնում: Այս մասին գրում է Goodlife պարբերականը:
 

Ատրճանակը կարող է օգնել ինքնապաշտպանությանը, սակայն ժամանակակից սովորական ատրճանակը անհետաքրքիր բան է, իսկ այ հին վարպետների գործերը, իրենց հիմնական գործառույթից բացի, կարող են ամենաբծախնդիր կոլեկցիոների ինքնասիրությունը շոյել: Հատկապես եթե այդ ատրճանակի տեսքը շատ արտասովոր է:

Հատկապես, եթե նման ատրճանակների գինը հասնում է 222.250 ֆունտի: Նման գին է ունեցել «deluxe» դասի Cоlt Patersоn համար 2-ը:


1. Արտասովորների առաջին տեղում ամենափոքրիկ ատրճանակն է, որը մատանու ձևով է իրականացված: Նման հիասքանց մատանին կարող է զարդարել ինչպես տղամարդու այնպես էլ կանացի ձեռքը, ինչպես նաև պաշտպանել հանկարծակի հարձակումից:


Ինքնին 7-լիցքանին պատրաստված է 1870թ. Անգլիայում:

1207862057_2.jpg


2.Երկրորդ տեղում գործակալների մասին ֆիլմերի մասին է հիշեցնում: Ատրճանակ գրիչը վաղուց ծեծված թեմա է, բայց նաև հեշտ է ցանկացած տեղ անցկացնել: Հակառակորդները ձեզ նման պարագայում միշտ անզեն են կարծում:

1207862152_3.jpg

3.Եռյակը եզրափակում է ամերիկյան գլուխգործոցը, որը իրականացված է կողպեքի ձևով: Իհարկե նման մոդելը շատ պրակտիկ չէ, շատերին կանհանգստացնի նման պահեստի կողպեքով մարդը: Սակայն օրիգինալ տրամաչափը շատ ազդու է` 38 տրամաչափի: Իսկ այդ տեխնիկական հրաշքը կառավարվում է երկու փոքրիկ բանալիներով:

1207862114_4.jpg

4-րդ տեղում ամենահին ատրճանակն է հայտնվել, որը թվագրվում է` 1775 թ.: Ձևը շատ անսովոր է: Նույնիսկ դժվար է ասել, թե ինչի է նման: Միայն փականի կարելի է նմանեցնել: Միայն հրաշք է, որ նման «խաղալիքը» մինչ այժմ աշխատում է:

1207862065_5.jpg

5. Իսկ այդ հորիզոնականում գրիչ-ատրճանակ է: Այն սովորական գրիչի չափեր ունի, բայց նշանակությունը կարող է հարցեր առաջացնել:

1207862100_6.jpg

6. Եվս մեկ լրտեսական ռոմանտիկայի արգասիք: Ձեռնափայտ ատրճանակ. դա արդեն անանցանելի դասական է: Պրոֆեսոր Մորիարտիից սիրունիկ աքսեսուար, որը անվտանգ զբոսանքը առավել անվտանգ է դարձնում:

1207862119_7.jpg

7. Իսկ նման հրացանը, իհարկե, սրբապղծություն է: Անհասկանալի է, թե ում գլխում կարող էր նման միտք հղանալ: Տիրոջ խաչելությունը պատկերող զենքը 12-րդ տրամաչափի է:

1207862099_8.jpg

8. Ի ծնե մոլագարի զենքը երևի թե այսպիսին պետք է լինի: Դա պարզապես ատրճանակ է, բայց նաև կեռ մեկ «սրվակում»: Նման գործիքը հարմար է և արագ սպանելու, և դանդաղ տանջելու համար:

1207862103_9.jpg

9. Ատրճանակ ծխամորճ`  և ոճային է, և ազդու: Փոքրիկ գործիք, որը հանգիստ կարելի է գրպանում կրել և այն որևէ հարց չի առաջացնի ցանկացած հսկվող վայր մուտք գործելու համար: Այն նաև իրեն պատշաճ կդրսևորի, քանի որ այդ փոքրիկը վատ տրամաչափ չունի` 22-ն է:

1207862111_10.jpg


10.Տասնյակը փակում է ոչ պակաս կիրառական` ատրճանակ կրակայրիչը: Նորից բոլոր ծխողներին համապատասխան կլինի:

1207862082_11.jpg

11. Ատրճանակ է, որը կարծես Բուրատինոյի հեքիաթից է դուրս եկել: Նման մեծ, ծանրակշիռ 22 տրամաչափի բանալի: Կիրառական չէ, բայց կոլեկցիոներների համար մեծ գտածո է:

1207862074_12.jpg


12. Վերջին հորիզոնականում շատ անսովոր և կիրառական ատրճանակ ժամացույց է: Այն խորհրդանշում է կյանքի կարճատևությունը, բացահայտում է կրողի դիրքը, բայց և հազվադեպ հնագույն մոդել է, որը նախատեսված է 0,3 տրամաչափով կրակելու համար: Սպանելը, դժվար թե ստացվի, բայց կատարումն անթերի է:

 

1207862147_13.jpg