Իսակովի պողոտայում «Պորշ Կայեն»-ը բախվել է «ՎԱԶ 2107»-ին. կա վիրավոր (լուսանկարներ)

22:10 • 07.05.12

Այսօր` մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Երևանի Ծովակալ Իսակովի փողոտայի թիվ 8 էլեկտրական սյան մոտ Արգավանդի Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի 14 SD 444 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի բնակիչ, «Էլլա և Էդգար» ՍՊԸ-ում որպես վարորդ աշխատող, 58-ամյա Զարմիկ Մադաթյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 1959 համարանիշի ավտոմեքենային:
 

Բախման հետևանքով «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի