ՀՀԿ փոխնախագահը կատարում է օրենքի մի քանի խախտում (լուսանկարներ)

14:23 • 07.05.12

Այսօր, մայիսի 7-ի առավոտյան, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Բաբաջանյան–Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Նիսսան» մակնիշի 043 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտին կապած։

Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի համարանիշները գրանցված են Ազգային ժողովի ավտոտնտեսության բալանսում, իսկ ավտոմեքենան սպասարկում էԱԺ պատգամավոր,  ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին։ Գ. Շամշյանի լուսանկարներում հստակ երևում է, որ պատգամավոր Ռ. Զոհրաբյանը այդ պահին նստած է վարորդի կողքին, ով նույնպես առանց ամրագոտու է, իսկ ավտոմեքենայի դիմապակու վրայից էլ բացակայում է ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները։

Նման օրինախախտման համար օրինախախտները պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի