Պուտինի երդմնակալությանը դեմ անձանց ձերբակալություններ` Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայի կենտրոնում` Մոխովայա ու Տվերսկայա փողոցների հատման մասում, մոտ 100 մարդ է հավաքվել` մասնակցելու նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը դեմ ակցիային, հայտնում է Gazeta.ru-ն: Գործակալության համաձայն, սակայն, հատուկջոկատայինները ձերբակալել են հավաքվածներից նվազագույնը 15-ին, որոնց ոստիկանական մեքենաներով տեղափոխոււմ են բաժանմունքներ:
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր «Միլիոնների երթ» ակցիան ավարտվել էր անկարգություններով, որոնց ընթացքում տուժել է նվազագույնը 29 իրավապահ և մեծ թվով ցուցարարներ:
Ոստիկանության համաձայն` ձերբակալվել է 436 ակցիայի մասնակից: Նրանց մեծ մասը, մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայության համաձայն, վարչական խախտումների մասին արձանագրությունների կազմմումից հետո, ազատ են արձակվել:
Նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 12.00-ին:









