Ես կամենտարիա չունեմ. ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար
Հայաստանի կոմունիստների առաջնորդը՝ Ռուբեն Թովմասյանը, չի մեկնաբանում ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները:
«Կամենտարիա չի արվելու այդ հարցով, ես կանեմ մենակ էն ժամանակ, երբ ինքս կցանկանամ»,- Tert.am-ին ասաց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ժամը 12.00–ի դրությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված թվերի համաձայն, ԱԺ ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերից Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ստացել է 15.933 ձայն կամ ձայների 1.06 տոկոսը: Սա նշանակում է, որ ՀԿԿ-ն չի հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը, հետևապես, ներկայացված չի լինի 5-րդ գումարման խորհրդարանում:
Հարցը, թե իշխանությունները կեղծե՞լ են իրենց՝ կոմունիստների ձայները, խիստ բարկացրեց Հայաստանի կոմունիստների առաջնորդին, որն արձագանքեց հետևյալ կերպ.«Ինչ ա՞ , ձեր համար նորություն ա՞»:









