Հարավային Կորեա են ներկրվել մարդու մարմնից պատրաստված դեղամիջոցներ
Հարավային Կորեայի իշխանությունները պարզել են, որ չինական ծագում ունեցող, կենսական ուժերը բարելավող դեռապատիճները պատրաստաված են եղել մահացած երեխաների փոշիացրած մարմիններից, հաղորդում է Associated Press-ը:
Անցյալ տարվա օգոստոսից մինչ հիմա ապօրինի ճանապարհով Չինաստանից Հարավային Կորեա է ներկրվել նման 17 450 դեղապատիճ:
Շատերի կարծիքով, որ այդ դեղամիջոցները շատ հիվանդությունների միակ փրկությունն է, սակայն փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք պարունակում են բազմաթիվ բակտերիաներ և այլ բաղադրիչներ:
Այժմ երկրի իշխանությունները դադարեցնում են դրանց ներկրումը:









