Սիրիայում սկսվել են բազմակուսակցական ընտրությունները՝ առաջինը վերջին 50 տարվա մեջ

10:33 • 07.05.12

Այսօր Սիրիայում սկսվել են վերջին 50 տարվա ընթացքում առաջին դեմոկրատական, բազմակուսակցական ընտրությունները:

 

«Բաաս» իշխող կուսակցությունը, որը 2012թ փետրվարին ընդունված նոր Սահմանադրության համաձայն կորցրել էր «առաջնորդող և ղեկավարող ուժ»-ի կարգավիճակը, մասնակցում է ընտրություններին մյուս կուսակցությունների հետ հավասար պայմաններում:

 

Ժողովրդական խորհրդում, որի կեսը նախատեսված է աշխատավորների և գյուղացիների ներկայացուցիչների համար, 250 տեղի համար պայքարում է 7195 թեկանածու, որից 710-ը` կին:

Ընտրությունների կարող են մասնակցել 14,7 մլն մարդ: Ձայնի իրավունք ունի 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ՝ բացառությամբ ծառայության մեջ գտնվող ոստիկանների ու զինվորականների:

 

Սիրիայի իշխանությունները խոստանում են անցկացնել «ազատ, թափանցիկ և ազնիվ» ընտրություններ, սակայն ընդդիմությունը կարծում է, որ 14 ամիս շարունակվող խռովությունների պայմաններում անհնար է անցկացնել ազատ ընտրություններ: