Սերբիայի նախագահական ընտրություններում առաջատարը Բորիս Տադիչն է
Սերբիայի նախագահական ընտրությունների երեկ կայացած առաջին փուլում հաղթել է Ժողովրդավարական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Բորիս Տադիչը ՝ հավաքելով ձայների 26,7%-ը: Իսկ սերբական Առաջադիմական կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը 25,5%-ը:
Երկու թեկնածուներն էլ կանցնեն 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 20-ին:
Նշենք, որ Մայիսի 6-ին Սերբիայում անցկացվել են նաև խորհրդարանական ընտրություններ: Ըստ նախնական տվյալների հաղթել է Տոմիսլավ Նիկոլիչի «Առաջ տանենք Սերբիան» ընդդիմադիր կոալիցիան, որը հավաքել է ձայների 24,2%-ը: Տադիչի «Լավ կյանքի ընտրություն» դեմոկրատական կուսակցությունը գրավել է երկրորդ տեղը՝ հավաքելով 21,3%:









