Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատարը Տադիչն է
Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատարը Դեմոկրատական կուսակցության ղեկավար Բորիս Տադիչն է` 26,2%-ով, հաղորդում է բելգրադյան Б92 հեռուստաալիքը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Նրա հիմնական ախոյան, ընդդիմադիր Սերբական առաջադիմական կուսակցության առառնորդ Տոմիսլավ Նիկոլիչը հավաքել է ընտրողների ձայների 25%-ը:
Սպասվում է, որ շուտով հայտնի կդառնան էքզիթ-փոլի արդյունքները, որը հանուն ազատ ընտրությունների և ժողովրդավարության կենտրոնն է անցկացնում (CESID):
Նախագահական պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու:
Սպասվում է, որ տնտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա երկու շաբաթ անց:









