ՕԵԿ-ի՝ 5 %-ի շեմը հաղթահարելը անակնկալ էր.տեղեկատվական անվտանգության մասնագետ

12:20 • 07.05.12

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության 5 տոկոսի շեմը հաղթահարելու փաստը տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն իսկական անակնկալ է համարում, այս մասին Քոչարյանն ասաց այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:


Նրա մեկնաբանությամբ, մինչ օրս սոցիալական ցանցերում, հիմնականում՝ «ֆեյսբուքում», չի տեսել ՕԵԿ ակտիվիստի։
«Ինձ համար ՕԵԿ-ի անցնելը սյուրպրիզ էր, քանի որ նույն ֆեյսբուքում շատ էինք փնտրում իրենց կուսակցական ակտիվիստի, ում այդպես էլ չգտանք»,- ասաց նա՝ հավելելով, որ ՕԵԿ-ի կողմից ակտիվություն չի եղել ոչ միայն համացանցում, այլև հասարակության շրջանում:


Տեղեկատվական անվտանգության մասնագետը նաև նկատեց, թե բարդ է, որ այդ կուսակցությունը հավակնում է այնքան ձայների, որքան «Ժառանգությունը», կամ մի քիչ ավելի քիչ, քան Հայ ազգային կոնգրեսը:


«Պետք է ուսումնասիրել, դա էլ ինչ-որ հոգեբանական էֆեկտ է ազգաբնակչության մոտ: Ամեն դեպքում մարդիկ կան, որ գնում և քվեարկում են ըստ մուրաբայի, ջեմի, հանուն սիմպատիայի»,-ասաց Տիգրան Քոչարյանը և եզրակացրեց, որ դրա դեմ պետք է պայքարել՝ կրթելով հասարակությանը: