Տալիբները տարածել են ամերիկացի պատանդի հաղորդագրությունը Օբամային
Մարդասիրական կազմակերպություններից մեկի ամերիկացի աշխատակից Ուորրեն Ուեյնսթեյնը, ով անցյալ տարի Պակիստանում առևանգվել էր ալ-Կաիդայի կողմից, դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով, բավարարել իր առևանգիչների` կալանավորված համախոհներին ազատ արձակելու պահանջները: Նա խնդրել է նախագահին այդկերպ իրեն հնարավորություն տալ միավորվել ընտանիքի հետ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը:
Տեսանյութը, որտեղ առևանգումից հետո առաջին անգամ կարելի է տեսնել Ուեյնսթեյնին, տեղադրվել է իսլամական կայքերից մեկում: Տեսնայությում երևում է, որ Ուեյնսթեյնը հագնված է մաքուր տաբաթ, նրա կողքին դրված են գրքեր:
Նշենք, որ մինչ առևանգումը Ուեյնսթեյնը շուրջ 5 տարի բնակվել է Պակիստանում:









