Վիետնամում ժայռաբեկորն ընկել է ուխտագնացների մեքենայի վրա.6 զոհ

15:45 • 07.05.12

Վիետնամի հարավում տան մեծությամբ ժայռաբեկորը պոկվել և ընկել է ուխտագնացների մեքենայի վրա, հաղորդում է Associated Press-ը:

 

Պատահարի հետևանքով ուղևորներից 6-ը զոհվել, 2-ը հոսպիտալացվել են: Հսկայական ժայռաբեկորն ընկել է մեքենայի վրա, երբ ուխտագնացները տաճարից տունդարձի ճանապահին են եղել: