Քաղաքացին քվեաթերթիկը օգտագործել է բողոքն արտահայտելու համար
Թիվ 7/26 ընտրատեղամասում ԱԺ ընտրություններին քաղաքացիներից մեկը ընտրության էր եկել, ոչ թե իր ձայնը տալու այս կամ այն քաղաքական ուժին, այլ քվեաթերթիկի միջոցով իր բողոքն արտահայտելու համար:
Նա քվեաթերթիկի հակառակ երեսին շարադրել է Հայաստանում առկա խնդիրների լուծման իր տարբերակները:
«Հայ ժողովրդին մտատանջող խնդիրների լուծման միակ տարբերակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ֆեդերատիվ հիմունքներով պետության ստեղծումն է: Այդ քաղաքական ակտի առկայությունը հնարավորություն կտա հայ ժողովրդի անվտանգությանը և գոյատևմանը»,- քվեաթերթիկի հակառակ էջին գրել է քաղաքացին:
Այս ընտրատեղամասում մեկ այլ ընտրող էլ իր ընտրության համար չբավարարվելով ներկայացված քաղաքական ուժերի ցանկով, ավելացրեց Միավորված կոմունիստական կուսակցությունն ու քվեարկել դրա օգտին:









