Չինուհին 12 հազար դոլարի թղթադրամ է կտրատել (լուսանկարներ)
Չինաստանի արևմտյան Չիշուան մարզում հոգեկան խանգարում ունեցող մի կին կտրատել է 12 հազար դոլարին համարժեք 50 հազար յուանի թղթադրամներ, գրում է Daily Mail-ը:
Կնոջ հուսահատ ամուսինը տարել է թղթադրամների կտրտված մասերը Չինաստանի բանկի մասնաճյուղ` դրանք վերականգնելու նպատակով` աշխատակիցներին պատմելով, որ կտրտված գումարը պետք է վճարվեր կնոջ բուժան համար:
Սակայն 6 ժամ չարչարվելուց հետո բանկի 12 աշախտողներին հաջողվել է ընդամենը մեկ թղթադրամ վերականգնել:









