Թայլանդի թագուհուն վիրավորած 20 տարվա դատապարտված «հանցագործը» մահացել է բանտում

13:45 • 08.05.12

60-ամյա թայլանդացի Ամֆոն Թանգնոպպակուլը, ով դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման Թայլանդի թագավորական ընտանիքին զրպարտիչ բնույթի կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար, մահացել է բանտում: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով նրա փաստանաբաններին:

 

Բերանի խոռոչի քացքեղից տառապող Ամֆոնը, նախորդ տարվա նոյեմբերին ստացել էր ամենածանր դատավճիռը, որը երբևիցե ոչ ոք չէր ստացել թագավորական ընտանիքին վիրավորելու համար:

 

Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, սական ուրբաթ օրը նա գանգատվել էր ստամոքսի ցավերից և տեղափողվել բանտի վերականգնողական բաժանմունք:

 

Հիշեցնենք, որ Ամֆոնը ձերբակալվել էր 2010թ օգոստոսին՝ կառավարական չինովնիկին 4 կարճ հաղորդագրություն ուղարկելու մեղադրանքով, որոնք թագուհուն վիրավորող էին որակվել:

 

Նա հերքել էր մեղադրանքները՝ պնդելով, որ ինքը չի կարող օգտվել հեռախոսի ֆունկցիաներից: Դատի ժամանակ նա նույնիսկ նշել էր, որ սիրում է թագավորին: