Գործազրկությունը արաբական երկրներում անկարգությունների է հանգեցնում. ՄԱԿ

00:21 • 08.05.12

Վատ ենթակառուցվածքները և երիտասարդության շրջանում գործազրկությունը արաբական երկրներում անկարգությունների են հանգեցնում, ասվում է ՄԱԿ-ի բնակավայրերի վերաբերյալ զեկույցում, հաղորդում է BBC-ն:


Փաստաթղթի համաձայն, Արաբական գարունը, որն ավելիշատ ազատություն ստանալու ցանկությամբ էր սկսվել, տարածաշրջանում հանգստության և խաղաղության չհանգեցրեց: Սոցիալական դրդապատճառները վատթարացրել են իրավիճակը, չարդարացված հույսերի զգացում առաջ բերելով:


Արաբական երկրների կառավարությունները պետք է գործազրկության վերացման և մատչելի բնակարան ապահովելու համար միջոցառումներ  իրականացնեն, որ դադարեցվեն անկարգությունները, կարծում են ՄԱԿ-ոմ: