«Հայոց արծիվներ»–ը շնորհավորում է մայիսյան եռատոնի առիթով
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն իր շնորհավորական ուղերձն է հղել մայիսյան փառավոր հերոսամարտերի ու հաղթանակների` մայիսի 8-ի, 9-ի և 28-ի առիթով:
Ուղերձում ասված է.
«Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն և հիմք դրեց հայոց ազգային բանակի:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին` մայիսյան փառավոր հաղթանակների տոների` եռատոնի` Հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություններ պետականաշինության գործընթացներում, ինչպես նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգիե,- ասված է «Հայոց Արծիվներ»–ի ղեկավար Խաչի Ասրյանի շնորհավորական ուղերձում:









