Անանը ճեպազրույց կանցկացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների համար
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի` սիրիական խնդրի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հերթական ճեպազրույցը կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների համար, լրագրողներին հայտնել է Անանի մամուլի քարտուղար Ահմեդ Ֆաուզին: Ճեպազրույցը կկայանա Ժնևից տեսակոնֆերանսի միջոցով, որի ժամանակ նա տվյալներ կներկայացնի Սիրիայում միջնորդների խաղաղարար գործունեության մասին:
Ֆաուզին խոստովանել է, որ Անանի մշակած` Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված ծրագիրը սիրիական իշխանություններն իրագործում են, սակայն դանդաղ տեմպերով: Նրա խոսքով` «ծրագրի իրագործման զգալի առաջընթաց չկա», սակայն, որոշակի առաջընթաց նկատելի է:
Նա չի պատասխանել, սակայն, արդյոք իր ծրագրի իրականացման ընթացքից գոհ է Անանը` նշելով միայն, որ հատուկ ներկայացուցչին հաջողվեց միջազգային հանրությանը միավորել խնդրի շուրջ:
Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Սիրիայի բոլոր ընդդիմադիր ուժերը մայիսի 16-17-ին կհավաքվեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:









