ԿԸՀ –ն ստացել է ընտրությունների մասին բազմաթիվ դիմում-բողոքներ

10:46 • 08.05.12

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ստացել է մեծամասնական և համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին բազմաթիվ դիմում-բողոքներ՝ տարբեր բովանդակությամբ:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ ավելացնելով, որ այսօր դիմում-բողոքների մասին ամփոփ տեղեկատվություն կներկայացնի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հրավիրվելիք մամուլի ասուլիսում:


Հերմինե Հարությունյանը չմանրամասնեց, թե ընտրախախտումների մասին բողոքները վերաբերում են առանձին ընտրախախտումների վերացմա՞նը, թե՞ այս կամ այն ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն: