Կոլումբիայում հայտնի նարկոբարոնը իշխանություններին է հանձնվել
Կոլումբիայում Քսավյեր Կալլե Սերնան, ով առավել հայտնի է Կոմբա մականունով, հանձնվել է թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի վարչության ամերիկյան գործակալներին Արուբա կղզում:
Կոմբան մեղադրվում է 2008թ., մեկ այլ կոլումիբիական նարկոբարոն՝ Ուիլբեր Վարելային, սպանելու մեջ: Նա այդ սպանությունն իրականացրել էր իր մրցակցի թմրանյութերի մատակարարման ցանցին տիրաանալու համար:
Կոմբան տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ նրա դատը պետք է տեղի ունենա:









