Գործադուլի մասնակցելու համար Նիգերիայում 800 բժիշկ հեռացվել է աշխատանքից

13:53 • 08.05.12

Նիգերիայում առնվազն 800 բժիշկ ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլ են անցկացրել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Ցուցարարները պնդում են որ աշխատանքից ազատվել է ավելի քան 1000 բուժաշխատող, սակայն իշխանությունների պնդմամբ հեռացվել է միայն 800 բժիշկ։

 

Նշվում է, որ որոշ հիվանդներ բժշկական օգնության բացակայության հետևանքով մահացել են։