Շմոլ գազի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 3 հոգի

10:00 • 08.05.12

Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 05.40–ի սահմաններում շտաբ բուժօգնության «1-03» ծառայության աշխատակիցները կանչով մեկնել են Արաբկիր 21 փողոցի թիվ 7 տուն, որտեղից բժիշկներն ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ նշված տանից շմոլ գազի հետևանքով թունավորված վիճակում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխում 12-ամյա Լևոն Ծառուկյանին և 10-ամյա Անի Ծառուկյանին, իսկ 30-ամյա Մարինե Գևորգյանին՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։


Բժիշկները տեղափոխված անձանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։


Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ինչից հետո պարզ կդառնան թունավորման հանգամանքները։