Հայ կանայք բարեգործական նպատակներով պանիր էին պատրաստում Գլենդելում
Կիրակի օրը Գլենդելում տեղի է ունեցել հայկական խոհանոցի և մշակույթի ամենամյա փառատոնը, գրում է Glendal News-Press-ը:
«Փառատոնի շրջանակներում Գլենդելի հայ բնակչուհիներ 77-ամյա Օսաննա Բեքարյանը և 72-ամյա Արսինե Ապոշյանը պատրաստել են տնական (թել) պանիր, որը բազմաթիվ հայերի սիրելի կերակուրն է», - գրում է պարբերականը:
Իր հերթին, 38-ամյա Նաիրի Տերտերյանը իր ափսոսանքն է հայտնել, որ երիտասարդ սերունդը չի պատրաստում տանը նմանատիպ կերակուրներ, այլ գերադասում է գնել այն խանութում: «Դա շատ ժամանակ է խլում: Ավելի հեշտ է գնել այն խանութում», - ասել է կինը:
Բեքարյանը և Ապոշյանը, ովքեր ԱՄՆ արևմտյան ափի Հայ Օգնության միության անդամներն են, կազմակերպել են փառատոնը՝ տեղական և միջազգային բարեգործական ակցիաների համար գումար հանգանակելու համար:
Մարդիկ կանգ էին առնում, որպեսզի նայեն թե ինչպես են կանայք կտրատում պանիրը:
Շաբաթ օրը հավաքվել էր մոտավորապես 4500 մարդ, ովքեր վայելում էին տնական ճաշատեսակներ, ինչպիսիք են տոլման, թաբուլեն և լուլա քյաբաբը: Միջոցառման կազմակերպիչներից Էմմա Կարապետյանը սպասում էր ևս 4000 մարդկանց կիրակի օրը, ովքեր պետք է մասնակցեին պարահանդեսին և ավանդական հայկական հարսանիքին:
«Մենք ուզում ենք ավելի սերտ կապեր հաստատել հայ համայնքի հետ, ինչպես նաև օտարերկրացիների հետ», - ասել է Կարապետյանը:
Պարբերականը նշում է, որ սեպտեմբերի 15-ին համայնքը կազմակերպելու է հայ-կորեական փառատոն: «Եթե համայնքները աշխատեն միասին, քաղաքը ավելի ամուր կդառնա» - ասել է նա:









